ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ Լաբորատոր գործունեության ոլորտի իրավական ակտերի իրազեկման վերաբերյալ։
Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։
Մասնակցել են բժշկական կազմակերպությունների, լաբորատոր ծառայությունների, ուժային և գործընկեր այլ կառույցների ներկայացուցիչներ։
Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի իրավական ակտերն ու փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները։
Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։