azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Գործակարգավարական խորհրդակցություն՝ Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2025 թվականի նոյեմբերի 10-ին Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, հիմնական մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության մեկնարկին, հաշվետու տարվա ավարտին ընդառաջ, Տեսչական մարմնի ղեկավարին են ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պլանային և ըստ անհրաժեշտության իրականացված աշխատանքների ամփոփ արդյունքները:

Այնուհետև քննարկվել են օրակարգային հետևյալ հարցերը՝

Վարչական և դատական կարգով բողոքարկված գործերում հայտնաբերված բացթողումները, դրանց պատճառները,
Վերահսկողական և կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը,
Կադրային ներուժի և ընթացիկ աշխատանքների վերլուծությունների հիման վրա 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրում նախատեսվող տնտեսավարողների ակնկալվող թվաքանակը:

Տեսչական մարմնի ղեկավարն առանձնահատուկ անդրադարձել է Հանրային ծառայողների վարքագծի կանոնների պահպանման օրակարգային հարցին՝ կարևորելով այն և համարելով առաջնահերթություն:

Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակներում Սլավիկ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ՝ սահմանելով ժամկետներ։



Վերադառնալ