azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Անվտանգության նորմերը խախտելու պատճառով ԱԱՏՄ-ն կասեցրել է դպրոցի շինարարություն

ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երևանում կասեցրել է նաև

Ներսիսյան 3 հասցեում «ՀիդրոԷնշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։

Նախորդիվ այստեղ անակնկալը ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլև շինարարական անվտանգության նորմերը։

Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները և դիմակները նետված են եղել շուրջբոլորը, ապահովված չեն եղել լվացման և ընդմիջման համար պատշաճ պայմաններ։

Նկատվել են նաև խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է, քանի որ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։

ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տնտեսավարողի ուշադրությունն է հրավիրել խախտումների վրա։ Կարգադրվել է անմիջապես շտկել դրանք, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։

 



Վերադառնալ