ԱԱՏՄ-ն հանդիպումների շարք է կազմակերպել նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների պատասխանատուների հետ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ հանդիպումների շարք է կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ։
Առաջին հանդիպումը կայացել է Շենգավիթ վարչական շրջանի վերոնշյալ կառույցների ղեկավարների հետ։
ԱԱՏՄ աշխատակիցները մեկ անգամ ևս իրազեկել են նշված հաստատություններում COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպահման վերաբերյալ։
Զգուշացվել է, որ բողոքների առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացվի վարչարարություն։

Վերադառնալ