Կառավարության որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոց 26 հասցեի Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի շենքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Նոր տարածքում տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ ԱԱՏՄ-ն նախորդիվ դիմել էր պետական գույքի կառավարման կոմիտեին՝ տեղեկացնելով, որ Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի շենքային պայմանների ապահովման նպատակով կատարվել է մի քանի հավանական տարածքների տեղատեսություն, ինչի արդյունքում հնարավոր տարբերակ է դիտարկվել Սախարովի անվան դպրոցի երկու մասնաշենքը:
Վարչական նոր շենքը հնարավորություն կընձեռի, որպեսզի ԱԱՏՄ գլխամասն ու Երևանի տարածքային կենտրոնը մեկտեղվեն մեկ վայրում, ինչն առավել համակարգված և օպերատիվ կդարձնի տեսչական մարմնի աշխատանքը։
Կբարելավվեն շենքային պայմանները, իսկ խիտ տեղակայված մեծ աշխատակազմը կունենա աշխատանքային առավել հարմարավետ պայմաններ։