ԱԱՏՄ ղեկավարը արևմտյան տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել կենտրոնի նորանշանակ ղեկավարին

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոն։
Տեսչական մարմնի ղեկավարը տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել կենտրոնի նորանշանակ ղեկավար Գնել Սարգսյանին։
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Հակոբ Ավագյանը հաջողություններ է մաղթել Գնել Սարգսյանին՝ հետագա գործունեության մեջ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմնի ղեկավարին և զեկուցել ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԱՏՄ տարածքային կենտրոնների ղեկավարները. քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող մի շարք թեմաներ։
Նախանշվել են գործունեության առաջնահերթությունները։
Վերադառնալ