ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ։ Այսօր հանդիպել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։
Հանդիպումների ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին, տրամադրել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար, խորհրդատվություն ստանալու համար ևս մեկ անգամ հիշեցրել են ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարը։
Քննարկումների ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր, որոնց ԱԱՏՄ աշխատակիցները տվել են սպառիչ պատասխաններ։
Քննարկումներից և իրազեկման աշխատանքներից հետո Տեսչական մարմնի տեսուչները ստուգայցերի միջոցով դիտարկում են անվտանգության նորմերի պահպանումը նշված հաստատություններում։
Զուգահեռ Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են նաև ստուգայցեր։