Կասեցումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ․ ԱԱՏՄ Կասեցումներ՝ Երևանում և մարզերում

ԱԱՏՄ-ն այսօր ևս շարունակել է ժամանակավոր արգելք կիրառել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։

Վիճակագրությունը փաստում է՝ խախտումները զգալիորեն նվազել են, ըստ այդմ՝ նվազման կայուն միտում են գրանցում նաև կասեցումները։

Այսուհանդերձ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։

Սահմանված բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։

Այսօր Երևանում կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, Ֆաբելիկ Զակավկազյե ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են սահմանել․ կասեցվողները մարզերում բացառապես անհատ ձեռնարկատերեր են։

Վերջինս ևս մեկ անգամ փաստում է, որ խախտումներ ներկայում թույլ են տալիս առավելապես փոքր տնտեսավարողները։ Խոշոր բիզնեսն արդեն առավել կանոնակարգված մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանման հարցում։

 

ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ

Արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված փոփոխությունների արդյունքում՝ ԱԱՏՄ-ն այսուհետ գրավոր դիմումի առկայության պարագայում իրավունք ունի քննարկել և օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Միաժամանակ, նպատակ ունենալով ստեղծված իրավիճակում երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, սահմանվել է, որ համաճարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։

ԱԱՏՄ մշտադիտարկումները՝ Գյումրու երկարատև խնամքի կենտրոններում. Ցայգ ՀԸ անդրադարձը


Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բաժնի աշխատանքային թիմերը մշտադիտարկումներ են կատարել Գյումրու երկարատեւ խնամքի կենտրոններում:

Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում դեռ նախորդ ամիս կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում