ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 2020 թվականի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

Խմբագրված տարբերակ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

Խմբագրված տարբերակ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագիր

Ներբեռնել XLS

ՀՀ ԱԱՏՄ կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 522 Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ներբեռնել XLS հայերեն

Ներբեռնել  english

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր շրջել եւ դիտարկում են իրականացրել Էջմիածին քաղաքում

Տեսուչներն արձանագրել են թերացումներ:

Մասնագետները ստուգում են կետ առ կետ՝ ջերմաչափման գրանցամատյաններ, սոցիալական հեռավորության պահպանման գծանշումներ, նույնիսկ հոսող ջրի առկայություն:

Դիտարկումների սկզբնական շրջանում թերությունները շատ են եղել, հիմնականում դիմակներ չեն կրել, այժմ պատկերը զգալիորեն փոխվել է:

ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման պետ Գնել Սարգսյանի խոսքով` դրան հնարավոր է եղել հասնել լայնածավալ դիտարկումների եւ իրազեկման միջոցառումների շնորհիվ:

 

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակում է․ վերջին մեկ ամսում խախտումները զգալիորեն նվազել են


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առևտրի մեծ ու փոքր կենտրոնններում և այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Եթե շուրջ մեկ ամիս առաջ արձանագրված խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում մոտավորապես ամեն երրորդ տնտեսավարողի մոտ կազմված արձանագրությունը, ապա հիմա մոտավորապես ամեն տասներորդ տնտեսավարողի վերաբերյալ է կասեցման միջնորդություն ուղարկվում։ Մայրաքաղաքում արձանագրված այս պատկերին մոտ է նաև մարզերում դիտարկվող իրավիճակը։

Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ կուտակումները, հերթերի թերի կառավարումը, ախտահանման և ջերմաչափման խնդիրները։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։