ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին իրազեկում է՝
2024 թվականի հունիսի 14-ից ուժի մեջ է մտնելու ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը։
Ըստ այդմ, «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 26-րդ հոդվածի (Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան) 3-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ՝
«Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով»:
Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է հինգ տարի և ավելի ժամանակահատված, ենթակա են նորից լիցենզավորման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հետևյալ ժամկետներում՝
Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:
Օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2023 թվական հունիսի 13-ին: