Կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 15-րդ գլխավոր համաժողովը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ին առցանց մասնակցել է Աշխատանքի տեսչական մարմինների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 15-րդ գլխավոր համաժողովին։
Համաժողովի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ թեմաները՝

Աշխատանքի տեսուչների միջազգային ասոցիացիայի 2025 թվականի գործունեության քննարկում,

Վերահսկողական համակարգի զարգացման, արդիականացման մարտահրավերներն ու առաջնահերթությունները,

Դաշինքի նախագահի ընտրությունը 2026 թվականի համար,

Անդամ երկրների լավագույն աշխատանքի տեսուչների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն։
Տեսչական մարմնի ղեկավար, կառույցի փոխնախագահ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի 2025 թվականի աշխատանքները, ինչպես նաև կարևորել նման համագործակցությունն ու դրա շարունակականությունը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Դաշինքի շրջանակներում լավագույն տեսուչներ անվանակարգում որպես թեկնածություններ ընտրվել են Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ռազմիկ Արշակյանը։




Վերադառնալ