Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային տարեվերջյան քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկման ընթացքում բարձրացվել են անցնող աշխատանքային տարվա ընթացքում հանդիպած խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև ընդգծվել են ձեռքբերումները։ Մատնանշվել են ընդհանուր աշխատանքային սկզբունքներ՝ նպատակ ունենալով Տեսչական մարմնի գործունեությունը դարձնել առավել համակարգված և արդյունավետ։
Քննարկվել են նաև 2025 թվականին Տեսչական մարմնի անելիքները:
Քննարկման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը շնորհավորել է գործընկերների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը՝ մաղթելով առողջություն և հաջողություններ աշխատանքում։