Կասեցումներ Էջմիածնում և մշտադիտարկումներ ՀՀ բոլոր մարզերում․ ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագետների կողմից այսօր Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն:
Կասեցման համար հիմք են հանդիսացել ավելի վաղ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը կասեցված է համարվում տեղեկացման պահից։
Հանրապետության բոլոր մարզերում շարունակվել են մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները՝ Շամշադին, Գյումրի, Սևան, Բյուրեղավան, Կապան և այլ քաղաքների տնտեսավարողների մոտ։
ԱԱՏՄ աշխատանքային խմբերը դիտարկել են մարզերում գործող կարի և պահածոների խոշոր արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։
Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարերատուն։
Վերադառնալ