թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սեմինար-խորհրդատվություն՝ նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների, փոխտնօրենների և մանկաբույժների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների, մեթոդիստների՝ փոխտնօրենների ուսումնական գծով տեղակալների և հաստատությունների բուժաշխատողների համար իրականացրել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն։

Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների ու հաճախ հանդիպող խախտումների վերաբերյալ։

Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։

Իրազեկման սեմինար-խորհրդատվություններ կանցկացվեն նաև հուլիսի 21-ին և 22-ին։


 



Վերադառնալ