azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ղեկավարը Առողջապահության նախարարին ծանոթացրել է օդանավակայանի ՍԲՀԿ հսկողական աշխատանքներին


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համավարակի պայմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման և մեկնման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու նպատակով աշխատանքային այց է կատարել օդանավակայան։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի կողմից ՀՀ ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքները, օդանավակայանում տեղակայված ՊՇՌ նմուշառում իրականացնող լաբորատորիաների հետ աշխատանքն ու առկա խնդիրները։

Քննարկվել և գույքագրվել են այս գործընթացում ներգրավված մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացվող գործառույթներում ի հայտ եկած խոչընդոտները, օրենսդրական բացերը։


 



Վերադառնալ